ՔՊ-ն ամբողջովին վերակենդանացնում է հին համակարգը՝ իր հոռի բարքերով. Սուրենյանց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

.

Ի գիտություն դիտորդների, Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակից նախընտրական շտաբների, այսօր, ժամը 17:55-ին, Ախուրյանի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի և Ամասիայի համայքային աշխատողներին հրահանգված է ներկա լինել Գյումրու թատրոնի շենքի մոտ՝ ՔՊ ամփոփիչ հանդիպում-համերգին. ամեն համայնքային աշխատող իր հետ պետք է բերի ևս երեք մարդ: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«ՔՊ-ն ամբողջովին վերակենդանացնում է հին համակարգը՝ իր հոռի բարքերով:

Արժանապատիվ գյումրեցին մերժելու է ՔՊ-ին և նրա թեկնածուին»,- գրել է նա:


--00--ԱՀ