Գյումրիում ձերբակալվածներից 4-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

.

Գյումրիում երեկ ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել վարչական հսկողությունը՝ բավարարելով քննիչի միջնորդությունը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանից։

Նրանցից երկուսը ԱԺ պատգամավոր, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին են՝ Կամո և Կարեն Գրիգորյանները։

Հիշեցնենք, որ ընտրակաշառք տալու և ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու համար հարուցված քրեական վարույթի շրջանակներում երեկ Գյումրիում ձերբակալվել էին «Իմ քաղաքը» և «Մայր Հայաստան» դաշինքների ներկայացուցիչներ։

Վարչական հսկողության տակ գտնվող անձանց արգելվել է երեկոյան 8-ից մինչև առավոտյան 8-ը բացակայել տնից, նաև՝ արգելվել է շփվել այդ վարույթով անցնող մյուս անձանց հետ։


--00--ԱՀ