Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվեց ևս 6 նոր մեքենայով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

l-0x56wh-1536x895z-0.5117

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հանրապետական շտապօգնության Գյումրու կայանում ներկա է եղել շտապօգնության մեքենաների հանձնման արարողությանը:

Կորեայի նվիրատվությամբ ստացած շտապօգնության մեքենաները Հայաստանում վերազինվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, և այժմ միջազգային չափանիշներին համապատասխան 6 ռեանիմոբիլները պատրաստ են համալրել մարզային շտապօգնության ավտոպարկը:

Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել Հանրապետական շտապօգնության օպերատիվ կառավարման կենտրոնում. այն սպասարկում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի բնակչությանը:

դգդեգֆ

--00—ՅՄ