Ջրհեղեղից գրեթե մեկ տարի անց Խաշթառակի ու Այրում կայարանի կամուրջները չեն նորոգվել. Ոսկան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Screenshot_4

2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղի հետևանքով քանդվեցին միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի ճանապարհի եզրի շատ տեղեր,շարքից դուրս եկան Խաշթառակի կամուջը, երկաթուղային Այրում կայարանի կամուրջը, հեղեղվեցին շատ տներ, օբյեկտներ, այգիներ, տնամերձ հողամասեր, գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Անցած գրեթե մեկ տարում Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի եզրի վնասված հատվածներից միայն Դիլիջան քաղաքի հյուսիսային ծայրին, <<Գետափ>> ռեստորանի մոտ ճանապարհի քանդված եզրն է նորոգվել, սակայն այդ նորոգված հատվածում դեռ ասֆալտ չի արվել։ Դրա հետևանքում այդ տեղում մինչև հիմա երթևեկը միակողմանի է, տեղադրված են արագությունը սահմանափակող ճանապարհային նշաններ։

Խաշթառակի ու Այրում կայարանի կամուրջները չեն նորոգվել,Խաշթառակի ժամանակավոր կամուրջ է գործարկվել։ Հեղեղից տուժած տների քիչ տերերիպետբյուջեից դրամական փոխհատուցում տրվել , այգիների, տնամերձերի տերերին, օբյեկտների սեփականատերերին փոխհատուցում չի տրվել։

Փոխանակ այդ խնդիրները լուծեն, հեղեղից գրեթե մի տարի անց ժողով են անում։ Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանի և Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ, որին մասնակցել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, ՀՀ ՏԿԵ նախարարության, հիմնադրամի, Լոռու եւ Տավուշի մարզպետարանների ներկայացուցիչներ։ Անդրադարձ է կատարվել 2024թ. մայիսին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներին, քննարկվել են վնասված և փլուզված ճանապարհահատվածների, կամուրջների վերականգնման աշխատանքների իրականացման ընթացքը, ծագած խնդիրները»։

--00—ՅՄ