ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Փաստեր, որ այս պահին Ադրբեջանի կողմից հարձակման վտանգը բարձր է, չունենք, սակայն իրավիճակն ամեն օր փոխվում է։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը։
Անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների հետ կապված հարցին, Գրիգորյանը նշել է, որ արտաքին հետախուզական ծառայությունն իր մանդատի շրջանակներում իր հիմնական գործառույթը՝ հետախուզական տեղեկություններ հավաքելն է, ամփոփելը և ներկայացնել քաղաքական ղեկավարությանը․ «Ձեր կողմից բարձրացված հումանիտար հարցերը՝ գերիների հետ կապված հարցը նույնպես եղել է մեր աշխատանքի թիրախում»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ