ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
2021-2024 թվականներին եվրասիական «հնգյակի» բոլոր երկրներում ՀՆԱ-ի աճի միջին տեմպերը գերազանցել են նախահամաճարակային տեմպերը։ Ընդ որում, ամենամեծ աճը գրանցվել է Հայաստանում (5,1% - ից մինչև 8,1%) և Ղրղզստանում (4,3% - ից մինչև 8,1%): Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։
2024 թվականին ԵԱՏՄ երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է 4% ով, ինչը բարձր է համաշխարհային աճի միջին տեմպերից (3,2%) և ԵՏՀ նախնական կանխատեսումներից ։
Աշխատաշուկայում նկատվել է գործազրկության նվազում և իրական աշխատավարձերի աճ: ԵՏՀ գնահատմամբ՝ 2024 թվականի 3-րդ եռամսյակի համար ԵԱՏՄ-ում գործազրկության մակարդակը վերջին 10 տարվա ընթացքում գտնվել է նվազագույն մակարդակի վրա և կազմել է 2,9%, այդ թվում՝
Հայաստան– 13,3%,,
Բելառուս – 2.9%,
Ղազախստան - 4,6%,
Ղրղզստան – 4,1%,
Ռուսաստան – 2,4%:
--00—ՍՊ