Ես նրան շատ լավ եմ ճանաչում․ Թրամփը խոսել է Պուտինի հետ շփումների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Capture

OutKick պորտալին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր շփումը որակել է որպես «ռացիոնալ»։

«Մենք (Պուտինի հետ - խմբ.) մի քանի շատ ռացիոնալ քննարկումներ ենք ունեցել, և ես պարզապես ցանկանում եմ, որ մարդիկ դադարեն մահանալ», - ասել է Թրամփը՝ քննարկելով ուկրաինական հակամարտության կարգավորումը։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ շատ լավ ճանաչում է Պուտինին և գոհունակություն է հայտնել, որ երկու կողմերի հարաբերությունները չեն վատթարացել 2016 թվականի մեղադրանքների պատճառով, որ Ռուսաստանը իբր միջամտել է ԱՄՆ նախագահական ընտրություններին։

--00—ՅՄ