ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
«Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն անդրադարձել է տրանսպորտային բարեփոխումներին.
«Գյումրիին հարկավոր է տրանսպորտային նոր համակարգի ներդրում, մենք մշակելու և ներդնելու ենք ժամանակի ոգուն հարիր հանրային տրանսպորտի համարգ, այն կունենա վայելուչ ու արդյունավետ շարժակազմ և ողջամիտ սակագին։
Պետք է հասնենք նրան, որ Գյումրիում հանրային տրանսպորտով երթևեկելը լինի շատ ավելի հարմար ու տնտեսապես էֆեկտիվ, քան անձնական մեքենաներով շրջելը: Տրանսպորտի մասին խոսելիս չպետք է մոռանանք նաև ավանդականի մասին։ Մեր քաղաքի դեմքն ու գույնը տասնամյակներ շարունակ եղել են Գյումրվա հայտնի ֆայտոնները։ Մենք մտադիր ենք վերականգնել այդ ավանդույթը և ներդնել առավել կարևոր պատմական վայրերը միմյանց կապող երթուղիներ:
Հիշեք, քվեաթերթիկ համար 9-ը»:
--00—ՅՄ