ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Ստամբուլի քաղաքապետ Է. Իմամօղլուն գործի քննության ընթացքում կմնա բանտում: Այդպիսի որոշում է կայացրել քիչ առաջ դատարանը:
Այս որոշման հրապարակմանը զուգահեռ գլխավոր ընդդիմադիր CHP կուսակցությունը այսօր անց է կացնում ներքին ընտրություններ, որով Իմամօղլուն պետք է պաշտոնապես դառնա ընդդիկության նախագահի թեկնածու:
Էրդողանը որոշել է բոլոր միջոցներով կանխել այս «թագադրումը»` հավանաբար հաշվարկելով, որ հետագայում իր հիմնական մրցակցին չեզոքացնելը ավելի խնդրահարույց կլինի:
Ճգնաժամը խորանալու է:
Պատուհանը, որի մասին գրել էի, դեռ բաց է»:
--00—ՅՄ