ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպմանը պետք է նախորդի բարդ տեխնիկական շփումները, երկուշաբթի օրը բանակցողները կմեկնեն Էր Ռիադ՝ սկսելու այս բարդ գործընթացը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում Պեսկովն ընդգծել է, որ Պուտինի և Թրամփի ապագա հանդիպումը պետք է պատշաճ նախապատրաստվի։
«Մենք նախ պետք է վարենք բարդ տեխնիկական բանակցություններ: Երկուշաբթի օրը մեր բանակցողները կմեկնեն Էր Ռիադ՝ սկսելու այս բարդ գործընթացը», - ասել է Պեսկովը։
--00—ՅՄ