Իրանի ԱԳ նախարարի գրքի հայերեն տարբերակը կներկայացվի Երևանում. նախաբանը գրել է Միրզոյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

photo_2025-03-23_10-53-14

Շուտով լույս կտեսնի ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի հայերեն թարգմանությունը։ Այս մասին հայտնում է Pars Today կայքը:

Հատկանշական է, որ գրքի նախաբանը գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Գիրքը թարգմանվել և հրատարակվել է Հայաստանում Իրանի դեսպանության ջանքերով։

--00—ՅՄ