ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
1920 թվականին նոր թխված Ադրբեջանի Հանրապետությունը սկսեց իր ցեղասպան գործողությունները արցախահայության դեմ, տարածքը վերջնական բռնազավթելու համար։ 1920 թվականի մարտի 22-ից 26-ը Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությունը իրականացրեց Շուշիի հայ բնակչության կոտորածը՝ հայկական ծաղկուն քաղաքը վերածելով «ուրվականի»։
1920 թ․ մարտի 20-ին՝ Նովրուզ բայրամի (ամանոր) օրը, տոնակատարության անվան տակ Սուլթանովի զորքերը զինաթափում են հայ բնակչությանը և հաջորդ օրերին Շուշին կրկին վերածում մարտադաշտի։ Մարտի 22-ին՝ արևածագին, ադրբեջանական և քրդական զորքերը հարձակվում են Շուշիի վրա ու մի քանի օր շարունակ՝ մինչև մարտի 26-ը, իրականացնում հայերի ջարդեր։ Գ. Օրջոնոկիձեն, 1920 թվականի մայիսին Կարմիր բանակի հետ այցելելով Շուշի, փաստել է. «սարսափելի պատկերի ականատես եղանք․ քաղաքի ավերակներ, ջրհորներում կախված կանանց ու երեխաների դիակներ»
Artsakh Monuments
Artsakh Monuments
--00—ՍՊ