ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Իրանական կողմը ներկայիս պայմաններում այլևս չի կարող բանակցությունների մեջ մտնել ԱՄՆ-ի հետ, եթե «ինչ-որ բան չփոխվի»։ Թեհրանը, «ոչ» հայտարարելով ԱՄՆ-ի հետ բանակցություններին, հենվում է Վաշինգտոնի հետ երկխոսության սեփական բացասական փորձի և հանրապետության համար դրա հետևանքների վրա, ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Եթե մենք վերադառնանք այն ժամանակվա պայմաններին, մենք անպայման կգնանք նույն ճանապարհով: Բայց միանգամայն բնական է, որ հաշվի առնելով մեր փորձը, կարող ենք որոշակի ճշգրտումներ կատարել։ Վաշինգտոնի հետ բանակցություններից հրաժարվելը չպետք է դիտվի որպես ԱՄՆ-ի նկատմամբ մեր քաղաքական կուրսի լճացման մեջ»,- ասել է Արաղչին։
--00—ՅՄ