ՊՆ-ն հաստատում է հանցանքը՝ զորքերը հետ են քաշել հուշագրով, քրեական վարույթ չի նախաձեռնվել․ «Փաստինֆո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

ԱԱ

«Փաստինֆո»․ 2020թ․ դեկտեմբեր ամսին հուշագրի հիման վրա հայկական զորքերի հետքաշման և փաստացի առանց հանրաքվեի՝ ՀՀ սուվերեն տարածք հանդիսացող մի շարք բարձունքներ, Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհը, Շուռնուխ և Որոտան գյուղերի մի հատվածը հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո հանձնելու գործողությունները իրավապահ մարմինները շարունակում են պարտակել՝ այդպիսով վտանգելով երկրի սահմանադրական կարգը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը հուլիսի 26-ին «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվել Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին, որից ինքը կամ արտգործնախարարությունը տեղյակ չի եղել։ Այս առնչությամբ «Փաստինֆո»-ն 2024 թ. օգոստոսի 5-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ՊՆ՝ պարզելու, թե երբ և ում կողմից է ստորագրվել հուշագիրը, ինչ հարցեր է կանոնակարգում այն և ինչու այն չի ներկայացվել ՍԴ՝ սահմանադրականության հարցը պարզելու համար։

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հուշագրով շոշափվում են տարածքային հարցեր և առնչվում են ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքներին՝ խնդրել էինք տրամադրել նաև հուշագրի օրինակը։

ՀՀ ՊՆ-ից մերժել էին տեղեկատվության տրամադրումը՝ պետական գաղտնիք լինելու պատճառաբանությամբ ։

2025թ. հունվարի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսում «Փաստինֆո»-ն կրկին բարձրացրել էր նույն հարցը՝ Սուրեն Պապիկյանին խնդրելով մեկնաբանել, թե ինչու է հանրությունից առ այս պահը թաքցվում հուշագիրը, որով 2020թ․ դեկտեմբերին հայկական զորքերը հետ են քաշվել մի շարք բարձունքներից եւ որ թվականի քարտեզն է դրվել այդ հուշագրի հիմքում։

Պապիկյանի արձագանքն առավել քան տարօրինակ էր. «Ես առիթ ունեցել եմ ասել, որ այդ փաստաթութը չի վերաբերում իմ պաշտոնավարման ժամանակահատվածին, բայց միևնույն ժամանակ, դուք խոսում եք մի փաստաթղթի մասին, որը հրապարակված է։ Այսինքն, այն փաստաթուղթը, որին հղում եք կատ

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

--00—ՍՊ