ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
ՖԱՖ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Թբիլիսի մեկնող հարգելի երկրպագուներ, Վրաստան֊Հայաստան խաղին ընդառաջ երկրպագուների երթը կմեկնարկի Tsereteli մետրոյի կայարանի հարակից հրապարակից։
Հավաքավում ենք մարտի 23-ին, ժամը 15։00֊ից, երթը կմեկնարկի 16։00֊ին` քաղաքային իշխանության հետ նախապես համաձայնեցված երթուղով։
Ձեզ հետ ունեցեք եռագույն դրոշներ և հավաքականի ատրիբուտիկա։
Կազմակերպված աջակցենք մեր հավաքականին Թբիլիսիում:
Անսպառ հավատ,
Անմնացորդ նվիրում»:
--00—ՍՊ