Էրդողանն առաջարկել է Նովրուզը հաստատել որպես թուրքական տոն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

ՖՖ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն առաջարկել է Նովրուզը հաստատել որպես Թուրքիայի պաշտոնական տոն։

Դրանով Թուրքիան մերձեցման ևս մեկ կարևոր քայլ կանի ողջ թյուրքական աշխարհի հետ, ասել է նա։ 

«Հուսով ենք, որ այս առաջարկը հավանության կարժանանա մեր եղբայրների կողմից, և Նովրուզը կդառնա ընդհանուր տոնական օր թյուրքական աշխարհի համար, ինչը կծառայի մեր միասնության, համախմբվածության և համերաշխության ամրապնդմանը», - ասել է նա։ 

--00—ՍՊ