Ծառուկյանը կոշտ մարտահրավեր է նետել հնարավոր մրցակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

aa

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը կոշտ մարտահրավեր է նետել տիտղոսային մենամարտի արժանանալու ճանապարհին իր հավանական մրցակիցներին։

«Ես իրական թիվ մեկ հավակնորդ եմ, պատրաստ եմ դա ապացուցել ցանկացածի դեմ։ Բայց ինչպե՞ս կարող եմ դա անել, երբ բոլորը պատրաստ են միայն թղթի վրա պայքարել։ Չարլզ Օլիվեյրա, Ջասթին Գեյջի, դուք կարող եք նստել և սպասել, կամ կարող եք մտնել ութանկյուն և վաստակել ձեր իրավունքը»,– գրել է Ծառուկյանը սոցցանցերում։

Հիշեցնենք, որ հունվարին Ծառուկյանը պետք է մենամարտեր UFC-ի չեմպիոնական գոտու համար՝ մրցելով Իսլամ Մախաչևի դեմ, սակայն մեջքի վնասվածքի պատճառով դուրս մնաց պայքարից։

Armsport

--00—ՍՊ