ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Ուկրաինան կազմել և Էստոնիային է փոխանցել 100 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության ցուցակը, հայտնում է ERR-ը՝ հղում անելով Էստոնիայի պաշտպանության նախարարությանը։
«Ուկրաինան այս շաբաթ Էստոնիային է փոխանցել 100 միլիոն եվրո արժողությամբ ռազմական արտադրանքի պաշտոնական ցուցակը, որը Կիևը կցանկանար ստանալ Էստոնիայից։ Ուկրաինայի ընտրած ապրանքները շտապ կարգով կպատվիրվեն էստոնական պաշտպանական ընկերություններից»,- գրում է ERR-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ Կիևի տրամադրած ցանկում ներառված են եղել օդային և ցամաքային անօդաչու սարքեր, նավեր և բժշկական սարքավորումներ։
--00—ՅՄ