ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Հայաստանի հիմնական խնդիրն անպատասխանատվությունն է, սակայն անպատասխանատվությունը բնորոշ է ոչ միայն իշխանությանն, այլ նաև` անհատներին:
Եթե անհատները լինեն պատասխանատու, ապա ոչ մի իշխանություն չի կարող լինել անպատասխանատու, որովհետև դա նրանց վերջը կլինի:
Գյումրիի ընտրությունները դրա լավագույն ցուցիչն է, որտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են, որ իրենք պատասխանատու են իրենց, իրենց քաղաքի, իրենց երկրի առջև, նաև Հայաստանի ապագայի (ստեղծված իրավիճակի պատճառով) համար և կան մարդիկ, որոնք առաջնորդվում են
-մեր Սարիկով,
-ձեր Լևոնով,
-էրեվանցիք քաղաքականացնում են, իրենց հարցերը լուծելով մեզ օգտագործում են,
-ընտրություններով հարց չի լուծվում
և նմանատիպ կարգախոսներով: Դա գյումրեցիների առանձնահատկությունը չէ ու բնորոշ է Հայաստանի բոլոր քաղաքներին ու գյուղերին:
Երկրի ինքնիշխանությունը սկսվում է անհատների ինքնիշխանությունից, որոնք համարում են, որ իրենք են որոշողը: Եթե այդ մտածողությունը չկա, ոչինչ էլ չի կարող փոխվել:
Գյումրին մեզ կարող է օգնել 2018-ից սկսված (իրականում ավելի վաղուց) մղջավանջից ու ազգային նվաստացումից դուրս գալու գործընթացը սկսելուն:
Հ.Գ. Կենդանական աշխարհն ապրում է բնազդներով, հարմարվելով շրջակա միջավայրին։ Ինչով ենք մենք տարբերվում ավելի ցածր էվոլյուցիոն աստիճանակարգում գտնվող մեր փոքր եղբայրներից, եթե նույն սկզբունքներով ենք առաջնորդվում։
--00—ՅՄ