ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և բազմաթիվ այլ նշանավոր գործիչների ձերբակալությունը լուրջ հարձակում է ժողովրդավարության դեմ։ Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ֆրանսիան կրկին իր խորը մտահոգությունն է հայտնում այս կապակցությամբ: Ընդդիմության ընտրված ներկայացուցիչների իրավունքների, ցույցերի ազատության և խոսքի ազատության հարգումը օրենքի գերակայության հիմնաքարերն են: Լինելով Եվրոպայի խորհրդի անդամ պետություն և Եվրամիությանն անդամակցելու թեկնածու պետություն՝ Թուրքիան կամավոր ստանձնել է պարտավորությունները: Այդ պարտավորությունների պահպանումը մեր, ինչպես նաև Թուրքիայի և Եվրամիության միջև հարաբերությունների կենտրոնական տարրն է»,- նշվում է հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ