ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 21-ի վճռով բավարարվել է:
Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Ս.Թ.-ից՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 134 միլիոն 64 հազար դրամ:
--00—ԱՀ