Ֆինանսների նախարարության մուտքի դիմաց խուլիգանություն կատարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

քկ

Անձը ՀՀ ֆինանսների նախարարության մուտքի դռան դիմաց կատարել է խուլիգանություն: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։

«Անձը ՀՀ ֆինանսների նախարարության մուտքի դռան դիմաց կատարել է խուլիգանություն: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն): Որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը»,- հայտնել են ՔԿ-ից:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ քաղաքացին հրել է ֆինանսների նախարարության դուռը՝ պահանջելով բացել այն, որից հետո բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ և խոչընդոտել ոստիկանության բնականոն ծառայությունը։


--00--ԱՀ