«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսի վերջին օրն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

,

Հայաստանի պատմության թանգարանից հայտնում են՝ ապրիլի 10-ը «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսի վերջին օրն է. Հայաստանի պատմության թանգարանն այսօր բաց կլինի մինչև ժամը 20։00-ն։

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսում ներկայացված են Անահիտ դիցուհու բրոնզե արձանի գլուխը և ձեռքը, ինչպես նաև 60-ից ավելի ցուցանմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից։

--00--ԱՀ