ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
սրայելի զորքերի կողմից Գազայի հատվածում ռմբակոծության հետևանքով 24 ժամվա ընթացքում շուրջ 50 պաղեստինցի է զոհվել, ևս 146 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Al Jazeera-ն։
Շուրջ 30 մարդ զոհվել է ապրիլի 9-ին Գազա քաղաքի արևելքում գտնվող Շուջաիյա թաղամասի թիրախավորման հետևանքով։ Իսկ 17 մարդ զոհվել է ապրիլի 10-ի լուսադեմից ի վեր։
Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտնել է Գազային հասցրած հարվածների մասին։ ԻՊԲ-ի Telegram ալիքում տարածված հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 9-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում «ահաբեկչական կազմակերպություններին պատկանող մոտ 35 թիրախի», այդ թվում՝ դիպուկահարների դիրքերի և դիտակետերի, որոնք ուղիղ վտանգ էին ներկայացնում Իսրայելի համար։
Պաղեստինյան հասարակական կազմակերպությունների ցանցը հայտարարել է, որ Գազայում բռնի տեղահանվածների թիվը կազմել է շուրջ երկու միլիոն՝ ավելացնելով, որ շուրջ 40 օր է՝ Գազայի հատված մուտք չի գործել ոչ մի տեսակի հումանիտար օգնություն։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 50 886 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 115 875 մարդ:
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1139 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։