Ադրբեջանի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

,

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: 

Ալիևն այցի շրջանակներում մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին։

Իլհամ Ալիևին և Մեհրիբան Ալիևային Անթալիայի միջազգային օդանավակայանում դիմավորել են Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինը և այլ պաշտոնյաներ։

 

--00--ԱՀ