Մեծ Բրիտանիան փորձարկել է գերձայնային հրթիռի շարժիչը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Снимок

Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հետ միասին հաջողությամբ փորձարկել է գերձայնային հրթիռի շարժիչը, ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Բրիտանացի գիտնականներն ավարտել են գերձայնային հրթիռի շարժիչի հիմնական փորձարկումը, որը հնարավոր է դարձել Մեծ Բրիտանիայի կառավարության, արդյունաբերության և ԱՄՆ կառավարության սերտ համագործակցության շնորհիվ: Համակարգը նախատեսված է առաջադեմ գերձայնային թևավոր հրթիռի նախատիպը սնուցելու համար»,- ասվում է բրիտանական կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

--00—ՅՄ