Նախորդ ամիս Երևանում ծնվել է ավելի քան 1500 երեխա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Снимок

Երևանում մարտ ամսվա ընթացքում ծնվել է ավելի քան 1500 երեխա` շուրջ 770 տղա և 730 աղջիկ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։

«Երևանում նախորդ ամիս գրանցվել է 645 մահ, ծնվել է 1506 երեխա` 772 տղա և 734 աղջիկ։ Ընտանիքում որպես 11-րդ երեխա ծնվել է 1 տղա` Շենգավիթ ԲԿ-ում»,- ասել է Կարապետյանը։

--00—ՅՄ