ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Լիտվայի Հանրապետության ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-ին այցելել են Սևանա լիճ։
Ջրային պարեկային ծառայության և Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողները ներկայացրել են ծառայությունների տեխնիկական հագեցվածությունը, ցուցադրել են ժամանակակից տեխնիկական սարքերն ու միջոցները, այդ թվում՝ առաջին բուժօգնության համար նախատեսված պարագաները։
Ներկաները հետևել են Սևանա լճում ծառայողների ցուցադրական հնարքներին՝ արտակարգ իրավիճակներում արձագանքման արագությանն ու մասնագիտական հմտություններին։
Համագործակցության շրջանակում Լիտվայի ՆԳ նախարարության կողմից Ջրային պարեկային ծառայությանն է տրամադրվել մոտորանավակ, որով ծառայողները կիրականացնեն Սևանա լճում և ափամերձ տարածքներում հասարակական անվտանգության ապահովման և հանցագործությունների բացահայտման աշխատանքներ։
--00—ՅՄ