ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում, ասված է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հաղորդագրությունում:
«Մեր տարածաշրջանում իրադրության համալիր գնահատման առումով սերտորեն համագործակցում ենք Իրանի և Վրաստանի մեր գործընկերների հետ՝ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև անհրաժեշտ քայլերի և հնարավոր սցենարների դիտարկման ուղղությամբ:
Ձեռնարկվող քայլերի մասին կտեղեկացնենք հավելյալ:
Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ ներկայումս Իրանում գտնվող մեր քաղաքացիներին՝ կապ հաստատել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հետ.
հեռախոսահամարներ՝ +98(21)66704833 // +98(21)66760509,
բջջային հեռախոսահամար՝ +989121051639
Էլ. փոստ` armiranembassy@mfa.am»,- ասված է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հաղորդագրությունում: