ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով որ, «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ (COVID-19)» վարակի տարածման վտանգը և շփումների սահմանափակման անհրաժեշտությունը հաշվի առնելով, ՀՀ դատախազության բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներ ներկայացվող դիմումները պետք է լինեն ոչ թե թղթային այլ էլետրոնային տարբերակով:
«Հրավիրում եմ հատկապես փաստաբան, լրագրող ընկերներիս և քաղաքացիների ուշադրությունը:
Հայտարարություն-լրացում
Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարութուն է տարածել նոր «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ (COVID-19)» վարակի տարածման վտանգը և շփումների սահմանափակման անհրաժեշտությունը հաշվի առնելով ՀՀ դատախազության բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներ ներկայացվող դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը դադարեցնելու և դրանք «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի»՝ e-request.am-ի միջոցով կամ էլ. փոստով ընդունելու որոշման մասին:
Որպես լրացում՝ տեղեկացնում եմ, որ աշխատանքի ճկունությունը, արագությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով դիմումները, հարցումները, բողոքները, հաղորդումները կարելի է ներկայացնել նաև ՀՀ դատախազության բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների պաշտոնական էլեկտրոնային փոստերին, որոնք ներկայացվում են ստորև:
ՀՀ գլխավոր դատախազություն՝
info@prosecutor.am
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն՝
zkd@prosecutor.am
Երևան քաղաքի դատախազություն՝
yerevan@prosecutor.am
Արարատի մարզի դատախազություն՝
ararat@prosecutor.am
Արմավիրի մարզի դատախազություն՝
armavir@prosecutor.am
Արագածոտնի մարզի դատախազություն՝
aragatsotn@prosecutor.am
Գեղարքունիքի մարզի դատախազություն՝
gegarquniq@prosecutor.am
Լոռու մարզի դատախազություն՝
lori@prosecutor.am
Կոտայքի մարզի դատախազություն՝
kotayq@prosecutor.am
Շիրակի մարզի դատախազություն՝
shirak@prosecutor.am
Սյունիքի մարզի դատախազություն՝
syuniq@prosecutor.am
Վայոց ձորի մարզի դատախազություն՝
vayotsdzor@prosecutor.am
Տավուշի մարզի դատախազություն՝
tavush@prosecutor.am
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն՝
ajapnyak-davtashen@prosecutor.am
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն՝
avan-nornork@prosecutor.am
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն՝
arabkir-qanaqer-zeytun@prosecutor.am
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն՝
erebuni-nubarashen@prosecutor.am
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝
kentron@prosecutor.am
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն՝
malatia-sebastia@prosecutor.am
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազություն՝
shengavit@prosecutor.am
Երևանի կայազորի զինվորական դատախազություն`
yerevani-kayazor@prosecutor.am
Գորիսի կայազորի զինվորական դատախազություն`
gorisi-kayazor@prosecutor.am
Լոռու կայազորի զինվորական դատախազություն`
loru-kayazor@prosecutor.am
Սևանի կայազորի զինվորական դատախազություն`
sevani-kayazor@prosecutor.am
Շիրակի կայազորի զինվորական դատախազություն`
shiraki-kayazor@prosecutor.am
Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազություն`
yeghegnadzori-kayazor@prosecutor.am
Թիվ 1 կայազորի զինվորական դատախազություն`
tiv-1-kayazor@prosecutor.am
Թիվ 2 կայազորի զինվորական դատախազություն`
tiv-2-kayazor@prosecutor.am
Թիվ 3 կայազորի զինվորական դատախազություն`
tiv-3-kayazor@prosecutor.am
Վերոնշյալի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել (+347 10) 511 527 հեռախոսահամարով»,-գրել է Գոռ Աբրահամյանը: