«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով զբաղվող հանձնաժողով է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

կառ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2017 թվականի սեպտեմբերի 13-ի Ն 1014-ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը`

1. Ստեղծել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով՝ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի N 1325 բանաձևի 2019-2021 թվականների գործողությունների ազգային ծրագրի իրականացման մշտադիտարկման հարցերով զբաղվող հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։ 

2. Ուժը կորցրած ճանաչել «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 13-ի N 1014-Ա որոշումը»,-ասված է որոշման մեջ: