ԵՐԵՎԱՆ,ՄԱՅԻՍԻ 8, 24 News
Մայիսի 7-ին, ժամը 15:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում՝ հարակից ժայռից, տեղի է ունեցել քարաթափում (մոտ 30 քմ):
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցներն իրականացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածի մաքրման աշխատանքներ: