ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Արցախի պարետ, պետական նախարար Գրիգոր Մարտիրոսյանը առցանց ասուլիսի ընթացքում հայտնել է, որ Արցախում այս պահին կա հաստատված կորոնավիրուսային հիվանդության 14 դեպք, որոնցից 8-ը արդեն առողջացած են, բուժվող անձանց թիվը 6-ն է։
«Բոլոր վարակի օջախները կարող ենք համարել մարված։ Այդ 6 դեպքերը նույն աղբյուրից են՝ Շահումյանի շրջանի երկու համայքներից»,- նշել է ԱՀ պարետը: