ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
«ՏԱՍՍ»-ը հայտնում է, որ մայիսի 13-ից Մեծ Բրիտանիայում սկսվում է կարանտինի մեղմացման առաջին փուլը։ Մարդկանց կթույլատրվի փողոցում սպորտով զբաղվել, արևայրուք ընդունել, այգիներ այցելել, ֆուտբոլ, գոլֆ, թենիս խաղալ, սակայն կոնտակտային սպորտային խաղեր կթույլատրվի միայն միասին ապրող մարդկանց։ Աշխատանքը կվերսկսեն նաև շինարարական ընկերություններն ու արդյունաբերական տարբեր ոլորտների ներկայացուցչներ, որոնք չեն կարող աշխատանքը կազմակերպել տնից։
Իշխանությունը միաժամանակ կոչ է արել հնարավորինս քիչ օգտվել հասարակական տրանսպորտից, տեղաշարժվել ոտքով, հեծանվով կամ անձնական փոխադրամիջոցով։
Սահմանափակումների մեղմացմանը զուգահեռ ավելացվել են սահմանափակող միջոցառումների խախտման համար տուգանքների չափերը։
Աղբյուրը նաև նշում է, որ միջոցառումները կմեղմացվեն միայն Անգլիայում: Շոտլանդիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում դեռ կպահպանվեն։
Կարանտինի մեղմացման հաջորդ փուլը նախատեսվում է հունիսին և հուլիսին կազմակերպել։
Նշենք, որ, մայիսի 12-ի տվյալների համաձայն, վարակվածների թիվը Մեծ Բրիտանիայում 226,463, որից 32,692-ը մահացել է: