Մարալիկ քաղաքի բնակչուհու ննջասենյակից գողություն է կատարվել. ոստիկանության բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Մայիսի 11-ին` ժամը 11.30-ի սահմանում, Մարալիկ քաղաքի մի բնակչուհի ոստիկանության Անիի բաժնում հաղորդում էր տվել, որ մայիսի 10-ից 11-ը իրենց տան ննջասենյակից գողացել են 200.000 դրամ:

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր. արձանագրեցին, թե որտեղից էր կատարվել գողությունը, կազմեցին համապատասխան արձանագրություններ:

Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գաղտնի հափշտակությունը կատարել է Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի 51-ամյա մի բնակիչ:

Կասկածվողը նույն օրը բերման ենթարկվեց ոստիկանության Անիի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Գողոնը հայտնաբերվել է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: