ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
Մայիսի 22-ին, ժամը 10։20-ից մինչ 13։40-ը Լոռու մարզի Յաղդան-Կողես ավտոճանապարհի 5-րդ կմ-ին, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցում գտնվող թունելի մոտակա սարալանջում և Սպանդարյան փողոցի սկզբնամասում Լոռու և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ իրականացրել է արհեստական քարաթափման աշխատանքներ։