ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
Ռուսաստանը նախատեսում է սեպտեմբերին սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունը։ Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտնել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։
Ըստ փոխվարչապետի՝ առաջատար է համարվում երեք հաստատություն՝ Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ինստիտուտը, ու վիրուսոլոգիայի և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» կենտրոնը և Սանկտ Պետերբուրգի պատվաստանյութերի գիտահետազոտական կենտրոնը։
--0—ՄՀ