ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Ռուսաստանի առողջապահութան նախարարությունը հաղորդում է, որ կորոնավիրուսի դեմ ստեղծված «Спутник V» պատվաստանյութի առաջին խմբաքանակն արդեն քաղաքացիական շրջանառության է դրվել։ Այս մասին գրել է eadaily.com-ը։
«Պատվաստանյութն առողջապահության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության լաբորատորիաներում անցել է որակի անհրաժեշտ փորձարկումները և քաղաքացիական շրջանառության դրվել։ Առաջիկայում երկրի տարբեր շրջաններում սպասվում են պատվաստանյութերի առաջին խմբաքանակները»,-ասվում է գերատեսչության հայտարարությունում։
-- 00—ՄՀ