ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 29, 24News
Lenta.ru-ն, հղում անելով կառավարության աղբյուրին, հայտնում է, որ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի մշակած՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որով պատվաստվելու դեպքում այն իր ազդեցությունը կպահպանվի 2 տարուց ավելի, կգրանցվի օգոստոսի 10-12-ին, իսկ քաղաքացիների համար հասանելի կդառնա օգոստոսի 15-ից:
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ավելի վաղ հայտնել էր, որ կլինիկական փորձակումների արդյունքում ռուսական պատվաստանյութն ապացուցել է իր արդյունավետությունն ու անվտանգությունը: Այդուամենայնիվ, այս պահին այն դեռ փորձաքննություն է անցնում, ապա համապատասխան փաստաթղթերը կուղարկվեն առողջապահության նախարարություն: Եվս մի քանի օր էլ պհանաջվի «Ռոսզդրավնադզոր»-ում ստուգման համար:
Ըստ ՌԴ ԳԱԱ ղեկավար Ալեքսանդր Սերգեևի՝ բնակչության մասսայական պատվաստումը ցանկալի է սկսել ոչ ուշ 2021 թվականից, քանի որ պատվաստանյութի ամբողջական ստուգման համար մոտավորապես կես տարի ժամանակ կպահանջվի: Նա նաև նշել է, որ իմաստ ունի պատվաստանյութը տրամադրել ռիսկային խմբի քաղաքացիներին, օրինակ՝ բժիշկներին:
--00—ԼՄ