ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
ՌԴ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկում Է թույլատրել, որը մշակվել Է Չումակովի կենտրոնում: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Դեղամիջոցի փորձարկումներին կմասնակցի ավելի քան երեք հազար մարդ, ինչը համապատասխանում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջներին, նշել են նախարարությունում:
Թեստովորումը կսկվի մոտ ժամանակներս Կիրովում, Սանկտ-Պետերբուրգում և Նովոսիբիրսկում: Կամավորները պատվաստումից հետո 16 օր մեկուսացման մեջ կգտնվեն ստացիոնարում:
«Մենք հույս ունենք կլինիկական փորձարկումներն ավարտել ընթացիկ տարվա նոյեմբերին»,-ասել Է Չումակովի կենտրոնի գլխավոր տնօրենը։
Կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութը Ռուսաստանը գրանցել Է օգոստոսին: Այն մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում։
--00—ՄՀ