ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տնօրենի թափուր պաշտոնը համալրելու նպատակով հայտարարված մրցույթի մասին:
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում են հետեւյալ մասնագիտական գիտելիքները՝
• Տեղեկատվական համակարգերի, այդ թվում՝ միկրոսերվիսային ճարտարապետության վրա հիմնված, նախագծման սկզբունքների եւ մոտեցումների վերաբերյալ գիտելիքներ,
• ԵԱՏՄ-ում, ԵԱՏՄ անդամ-պետությունների միջազգային նախագծերում եւ ԵՄ-ում տեղեկատվական համակարգերի ներդրման վերաբերյալ գիտելիքներ եւ փորձ,
• Թվային տարածքի շրջանակներում Սուպերսերվիսների ստեղծման փորձ եւ գիտելիքներ,
• Agile, Scrum մեթոդաբանության իմացություն եւ աշխատանքային փորձ,
• Devops գործընթացների իմացություն՝ CI/CD, ամպային ճարտարագիտություն, այդ թվում միկրոսերվիսների օրկեստրատորների հիմքի վրա (Kubernetes),
• Թվային համակարգի համակարգային ճարտարագիտության աշխատանքի վերաբերյալ փորձ եւ գիտելիքներ,
• Համակարգի ճարտարագետի դերի ստանձման կարողություն եւ տեխնիկական գիտելիքների լայն շրջանակ,
•ԵԱՏՄ անդամ պետություններում միջազգային լավագույն փորձի կիրառման կարողություն,
• Խոշոր կազմակերպություններում համակարգային լուծումների ներդրման փորձ,
• Ծանրաբեռնված տեղեկատվական համակարգերի ներդման փորձ,
• PMI, ITIL, TOGAF ստանդարտներից առնվազմ մեկի իմացություն,
• IaaS, Saas, Paas համակարգերի հիման վրա լուծումների մշակման տեխնոլոգիաների իմացություն,
• Տվյալների մշակման կենտրոնների նախագծման փորձ եւ գիտելիքներ, մասնակցություն տեղեկատվական համակարգերի միգրացիայի նախագծերում:
Ինչպես նաեւ անհրաժեշտ է, որ նշված պաշտոնը զբաղեցնել ցանկացող անձը ունենա ՀՀ քաղաքացիություն եւ բարձրագույն տեխնիկական կրթություն, գերազանց տիրապետի ռուսաց լեզվին, ունենա բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական աշխատանքային առնվազն 5 տարվա ստաժ, ընդհանուր համապարփակ գիտելիքներ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության, Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի եւ ակտերի վերաբերյալ:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. հուլիսի 10-ն է:
--0--ԿԿ