ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև, անխոս, այդ երկու երկրների գործն է։ Սակայն ՌԴ-ն անում է ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար»: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան։
Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ խմբի անդամ՝ որպես միջնորդ, անում է ամեն ինչ, որպեսզի գործնականում նվազագույնի հասցնի սպասվող վտանգը, որը ցավոք սրտի հնարավոր է տեղի ունենա։
--0--ԱՀ