ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Եթե օրենսդրական նախաձեռնությունը ուժի մեջ մտնի, և կարանտին մտցվի, պարետատան ինստիտուտը կլուծարվի:
Այս մասին այսօր «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ առավոտյան Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց արտակարգ դրության փոխարեն կարանտին սահմանելու նախագիծը, որին կողմ է քվեարկել 80 պատգամավոր, դեմ՝ 28:
Ըստ նախագիծը ներկայացնողների՝ այս օրենքների փաթեթն ուղղված է համավարակի դեմ պայքարը շարունակելուն նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտվից հետո: Փաթեթը համատեղ հեղինակել են առողջապահության և արդարադատության նախարարությունները:
Հիշեցնենք, որ, վերջին տվյալների համաձայն, վարակվածների ընդհանու թիվը Հայաստանում 44461 է, որից 4041-ը շարունակում է բուժվել, ապաքինվել է 39 257 մարդ։
--00—ԼՄ