ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
ՈւԵՖԱ-ն հետևում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության զարգացմանը, բայց չեն պլանավավորում տեղափոխել Հայաստանի առաջնության տնային խաղերը։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 7-ին Երևանում ընկերական հանդիպում է անցկացնելու Ալբանիայի , իսկ 4 օր անց Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ տուրում Վրաստանի հետ:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։
Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։
Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվել է 31, սեպտեմբերի 28-ին՝ 53 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է չորս քաղաքացի։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ 120 է։
--00—ՄՀ