ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
«Փաստորեն,ադրբեջանական բանակն ունի նաև աշխարհի «ամենահզոր» հակահրթիռային համակարգը։ Մանկապարտեզի մուլտերը ադրբեջանի հասարակության համար շարունակվում են», -գրել է Արծրուն Հովհաննիսյան։
Նշենք, որ քիչ առաջ Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը, սակայն մայրաքաղաքը չի հրթիռակոծվում:
Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ Ադրբեջանի ԶՈւ-ն փորձում է օգտագործել մինչև հրադադար մնացած ժամերը, բայց հայկական բանակը հերոսաբար կատարում է իր մարտական խնդիրները՝ հաջող հետ մղելով բոլոր տեսակի գրոհները։
Նշենք, որ Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մոտ 10 ժամ տևած բանակցությունից հետո՝ հոկտեմբերի 10-ի գիշերը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը: Ըստ այդմ՝
- Հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց և զահվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ և չափորոշիչների համաձայն:
- Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:
- Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա, սկսում են շոշափելի (субстантивный) բանակցություններ՝ խաղաղ կարգավորման նպատակով:
- Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։
--00—ԼՄ