ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Կապանի բժշկական կենտրոնի անունից սոցիալական ցանցերում շրջանառվում է ԲԿ֊ում գտնվող 22 վիրավոր զինծառայողների ցուցակ, որը, բուժկենտրոնի փոխանցմամբ, կեղծ է, գրում է Տեղեկատվության ստուգման կենտորնը:
«Հարգելի՛ քաղաքացիներ, սոցիալական ցանցերում շրջանառվում է Կապանի ԲԿ֊ում գտնվող վիրավոր զինծառայողների ցուցակ , որը չի համապատասխանում իրականությանը։
Հորդորում ենք բնակչությանը լինել զգոն, օգտվել միայն պաշտոնապես հաստատված տեղեկատվությունից։
Խնդրում ենք զերծ մնալ ավելորդ լարվածություն և խուճապ առաջացնելուց։
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»,-նշվում է հայտարարությունում:
Կապանի բժշկական կենտրոնը հերքում է նաև անգիտակից վիճակում գտնվող զինծառայողի մասին տարածվող լուրը:
--00—ԼՄ