ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը հայտարարել է՝ Մայք Պոմպեոն վերահաստատեց մեր ընդհանուր տեսլականը, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով։
Մայիլյանի խոսքով՝ կարևոր է համոզվել, որ Թուրքիան կդադարի դրդել Ադրբեջանին և միջազգային ահաբեկիչներին շարունակել անմարդկային ագրեսիան՝ ընդդեմ ժողովրդավարության:
«Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն անհրաժեշտ է, որպեսզի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատվի»,- ասել է Արցախի գլխավոր դիվանագետը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել, որ հայերը կպաշտպանվեն ադրբեջանական գործողություններից, և խաղաղ գործընթացը կվերականգնվի:
--00--ԱՀ