ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Արցախում զոհված զինծառայող Ադամ Սահակյանի մայրը կոչ է անում մասնակցել հայրենիքի պաշտպանությանը․
«Սիրելի՛ հայրենակիցներ, այս պահին մեր տղաները, մեր զինվորները կենաց-մահու կռիվ են տալիս մեր հայրենիքի սահմաններին:
Այս պահին, այս ժամին ձեր կարիքը չափազանց շատ է զգացվում, ուստի կոչ եմ անում, որպեսզի միանաք մեր հերոս տղաներին և կերտեք մեր պատմության հերոսական ևս մեկ էջ:
Հույս ունեմ, որ այս պատերազմը, այս ճակատամարտը վերջինն է լինելու հայ ժողովրդի պատմության մեջ»,- ասում է քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյան-Սահակյանը:
--00--ԱՀ