ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
ՀՀ առողջապահության նախարարության հայտարարության տեսանյութ է տարածել՝ հորդորելով պահպանել համաճարակային կանոնները և թույլ չտալ, որ վարակը առաջնագիծ հասնի:
«Այս օրերին հարկավոր է առավել զգոն լինել:
Հիշե՛ք, որ առողջապահական համակարգը պատերազմի երկրորդ թիկունքն է: Մեր պատասխանատու քայլերով օգնենք մեր բժիշկներին: Հաճախակի լվանանք ձեռքերը, պահպանենք սոցիալական հեռավորություն և կրենք դիմակ:Թույլ չտանք, որ վարակն առաջնագիծ հասնի, իսկ հիվանդանոցային մահճակալները թողնենք ազատ:
Հիշե՛ք՝ բժիշներերը հիմա ավելի շատ զինվորին են պետք»,- ասված է նախարարության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2306 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը 70 836 է։ Ապաքինվել է 568 մարդ, շարունակում է բուժվել 17 869-ը: Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 49 787 մարդ։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 1131 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 327-ի։
--00—ԼՄ