ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Երևանում ժամանակավոր ապաստան գտած արցախցի կանայք այս օրերին անգործ չեն մնում. արցախյան խոհանոցի հմտություններն իրացնում են Երևանում: Մայրաքաղաքի սրտում ստեփանակերտցի մի քանի կին ժենգյալով հաց են պատրաստում, վաճառում այն, հասույթն «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցում:
24News-ի հետ զրույցում նշում են՝ թեև Ժենգյալով հացը տրտմած հոգով են պատրաստում, բայց գիտեն՝ զինվորի համար է: Չեն հոգնում, չեն տրտնջում: Սահմանին կանգնած, թուրքի դեմ կռվող զինվորը հոգնո՞ւմ է, որ մենք հոգնենք, ասում են նրանք ու շարունակում, ժենգյալով հացն ուզում եմ արդեն Ստեփանակերտում՝ հաղթանակած զինվորի համար պատրաստել:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ